Եվրոպայի լիգայի եզրափակիչում` «Բենֆիկա» - «Սևիլիա». տեսանյութ
Հայտնի դարձան Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասնակցիների անունները: Մայիսի 14-ին Թուրինի «Յուվենտուս սթեդիում» մարզադաշտում միմյանց հետ կհանդիպեն պորտուգալական «Բենֆիկա»-ն և իսպանական «Սևիլիա»-ն:
Կիսաեզրափակիչ փուլի պատասխան երկու հանդիպումները ընթացան դրամատիկ սցենարներով: Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Բենֆիկա»-ի դիմադրությունը և երկու խաղերի արդյունքում զրկվեց տնային եզրափակիչում հանդես գալու հնարավորությունից: Եվ դա այն դեպքում, երբ «Բենֆիկա»-ն 67-դ րոպեին Էնցո Պերեսի հեռացումից հետո հանդես էր գալիս 10 հոգով:
Հատկանշական է, որ պորտուգալական ակումբը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Հիշեցնենք, որ նախորդ տարի լիսաբոնյան ակումբը վճռորոշ խաղում 1:2 հաշվով զիջել էր «Չելսի»-ին:
Մյուս խաղում «Վալենիսա»-ն ցավալի կերպով ճանապարը զիջեց «Սևիլիա»-ին: Վալենսիացիներին սխրանք գործելու համար չբավականեցրեց ընդամենը մեկ րոպե: Մինչև 94-րդ րոպեն տանտերերը հաշվի մեջ առջևում էին 3:0 հաշվով, որը նրանց դուրս էր բերում եզրափակիչ, սակայն ավելացված լրացուցիչ վերջին րոպեին Մբիայի գոլը «Սևիլիա»-ին դուրս բերեց եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ
«Վալենսիա» - [b]«Սևիլիա»[/b]`3:1
Գոլեր` Ֆեգուլի 14', Բետու 26’ (ինք), Մատյե 69’ – Մբիա 94’
Առաջին խաղ` 0:2
«Յուվենտուս» - [b]«Բենֆիկա»[/b]`0:0
Առաջին խաղ` 1:2