1043 դիտում
19:13 27-02-2014
ՀՀ ՊՆ. Աշխատանքային այց վարժական կենտրոն
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետերը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը, կադրերի և ռազմական կրթության ու պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ, ս.թ. փետրվարի 25-ից 26-ը աշխատանքային այցով եղել է Չեխիայի Հանրապետության Վիշկով քաղաքում գտնվող Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի վարժական կենտրոնում:
Կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կողմից, որտեղ բրիտանացի հրահանգիչների կողմից տարեկան մեկ տասնյակից ավելի դասնթացներ են անցկացվում տարածաշրջանի երկրների զինծառայողների համար: Կենտրոնում անցկացվող կրտսեր հրամանատարների, հրահանգիչների, կրակային պատրաստության, խաղաղապահ գործողությունների դասընթացներին հայ զինծառայողները մասնակցում են 2002 թվականից: Կենտրոնում ուսանած մոտ 170 հայ սերժանտներ և սպաներ ներկայումս ծառայում են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում, հիմնականում` խաղաղապահ բրիգադում:
Այցելության ընթացքում քննարկվել են Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հետ հետագա համագործակցության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածությունների թվում են կենտրոնում հայ զինծառայողներին հատկացվող տեղերի քանակի ավելացումը, կենտրոնի հրահանգիչների կողմից Հայաստանում վարժանքների կազմակերպումը, ուսումնական ծրագրերի մշակման և ՀՀ զինված ուժերում կիրառման հնարավորություններին առնչվող խնդիրներ և այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
2821 դիտում
16:23 19-08-2016
Ճանաչողական այց ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն. լուսանկարներ
1961 դիտում
15:13 17-02-2017
ՀՀ առողջապահության նախարարը ճանաչողական այց է կատարել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն
11672 դիտում
00:41 03-06-2018
Հրաչյա Ռոստոմյանը այց է կատարել ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
Այս բաժնից
640 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
802 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան