«Շալկե 04»-ի ավագ Բենեդիկտ Հյովեդեսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Զենիթ» - «Բորուսիա խաղային զույգում իր նախապատվությունը տալիս է դորտմունդյան ակումբին:
«Շատ հետաքրքիր հարց է: Բոլորը գիտեն, որ Դորտմունդյան թիմի հետ մենք այդքան էլ լավ հարաբերություններ չունենք: Այդուհանդերձ ես այդ դիմակայությունում իմ նախապատվությունը տալիս եմ «Բորուսիա»-ին, քանի որ այն գերմանական ակումբ է: Հուսով եմ գերմանական թիմը կհաղթի»,-ասել է Հյովեդեսը: