«Զենիթ»-ը կարող է հաղթահարել «Բորուսիա»-ի արգելքը. Հալկ
«Զենիթ»-ի հարձակվող Հալկը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք խաղերից առաջ գնահատել է իր թիմի շանսերը:
« Մենք բոլորս հիանալի պատկերացնում ենք, որ մրցակիցը շատ ուժեղ է: Նրանք նախորդ մրցաշրջանում հասան մինչև եզրափակիչ: Բայց եթե մենք կարողանանք լավ պատրաստվել այդ հանդիպմանը, ապա կարող ենք հաղթահարել մրցակցի արգելքը: Մեզ անհրաժեշտ է ուշադիր լինել և շատ աշխատել»,-ասել է Հալկը: