Պայթյուն՝ Քաթարում․ կա 4 զոհ
Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոհայի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել են երկրի իրավապահ մարմինները։
Ըստ ազգային հեռուստատեսության հաղորդման, գազի արտահոսքի պայթյունի հետևանքով 4 զոհ է գրանցվել։ ՆԳՆ֊ը դեռ մահացածների մասին տվյալներ չի հաղորդել․ տեղեկացրել է միայն հրդեհի մասին, որը մարվել է։
Նշենք, որ ռեստորանը գտնվում է բենզալցակայանի մոտակայքում։
Ներկայումս դեպքի վայրը ոստիկաններով է շրջափակված։ Մեքենաների երթևեկությունն արգելված է։