Էրդողանը Քաթարում հայտնվել է ծիծաղելի դրության մեջ. տեսանյութ
                        Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քաթար կատարած պաշտոնական այցելության ժամանակ ոչ այնքան հաճելի իրավիճակի մեջ է հայտնվել սեփական մոռացկոտության պատճառով: 
Բանն այն է, որ երբ նա և Քաթարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Սանին ողջունել են հյուրերին, այնուհետ անցել պատվո պահակախմբի մոտով, Էրդողանը, մոռանալով Քաթարում պատվո պահակախմբի հետ չշփվելու կանոնը, մի պահ կանգ է առել, որպեսզի ողջունի նրանց: Շեյխը, դա նկատելով, ձեռքով հրավիրել է Էրդողանին շարունակելու ճանապարհը: 
Քաթարի կանոններով՝ ընդունված չէ ողջունել զինվորներին:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


