893 դիտում
15:07 14-04-2015
Հայկական պատվիրակությունը Քաթարում մասնակցել է «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության» 13-րդ կոնգրեսին
Քաթարի Պետության մայրաքաղաք Դոհայում ապրիլի 11-13-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կազմակերպած «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության» 13-րդ կոնգրեսի բարձրաստիճան հանդիպումը: Կոնգրեսին բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և Քաթարի վարչապետ և ներքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Նասսեր բին Խալիֆա Ալ Թանին:
Կոնգրեսը կազմակերպվում է 5 տարին մեկ անգամ: Միջոցառման նպատակն էր քննարկել ներկա փուլում հանցավորության դեմ պայքարի մարտավարությունը, նպաստել ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, իրականացնել լավագույն փորձի փոխանակում քրեական արդարադատության բարեփոխումների ոլորտում` օրենքի գերակայության հիմնարար սկզբունքի հիման վրա ամուր և կայուն զարգացող հասարակություն կառուցելու նպատակով:
Հայաստանը Կոնգրեսի բարձրաստիճան հատվածում ներկայացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Իր ելույթում Ա.Հովակիմյանը հաստատել է ՀՀ հանձնառությունը` շարունակելու բարեփոխումները քրեական արդարադատության ոլորտում, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում շարունակել արդյունավետ պայքարը մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության, կիբեռհանցագործությունների, անդրսահմանային կազմակերպված հանցավորության այլ դրսևորումների դեմ:
Ա.Հովակիմյանը առանձնահատուկ շեշտադրել է մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և մեղավորներին պատժելու համար միջազգային համագործակցության անհրաժեշտությունը և այդ գործընթացում ՀՀ բարոյական պարտավորությունը որպես ցեղասպանություն վերապրած ազգի: Ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության` Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին, ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքն է տնօրինում քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իր իրավունքը՝ իրագործելով ՄԱԿ Կանոնադրության նպատակ հանդիսացող ազգերի հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը:
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
15:18 03-06-2015
ԴԱՀԿ պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին
Այս բաժնից
1084 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
694 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ