8759 դիտում
17:05 27-02-2014
Աշնակցիները բանաստեղծություն են նվիրել Արագածոտնի մարզպետին
Ժամանակին հպարտանում էինք Գևորգ էմինի «Սասունցիների պարը» հայտնի ստեղծագործությամբ, որը սկսվում է բոլորիս համար սիրելի տողերով. «Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,
Ուր ծիրանն է հասնում ճյուղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում,
Ուր հոտը սարն է բարձրանում...»:
Այսօր՝ փետրվարի 27-ին, ֆոտոլրագրողը լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպիսի վիճակում են գտնվում Աշնակ գյուղի սկզբնամասում տեղադրված եռագույն դրոշները:
Գաղտնիք չէ, որ երբ սփյուռքից այցելուներ ենք ունենում Հայաստան, մեծամասնությունը ցանկանում է այցելել Աշնակ գյուղ, քանի որ հանրապետության մի քանի գյուղերում, որոնց թվում է Աշնակը, դեռևս պահպանվում են հին հայկական ավանդույթները: Տեսնես Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ժամանակ կունենա՞ լուծելու այս խնդիրը:
Հավաքվածները՝ տեսնելով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարում է բզկտված ու խամրած դրոշները, մարզպետին բանաստեղծություն նվիրեցին.
«Հե՜յ դու, մարզպետ,
Դու տեսե՞լ ես Աշնակ գյուղի եռագույնը,
Որի համար պայքարեցին մեր պապերը,
Իսկ դու նստած կաբինետի մութ անկյունում,
Չես հետևում քո իսկ մարզի դրոշներին»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
1506 դիտում
19:31 23-12-2014
Երեխաները ամանորյա բացիկ են նվիրել Վայոց ձորի մարզպետին
3198 դիտում
22:20 08-12-2014
4-ամյա աղջնակը բանաստեղծություն է կարդում տատիկի համար. տեսանյութ