JKA Armenia ասոցիացիայի << Դու կարող ես պաշտպանել>> նախագծի սայլակավոր հաշմանդամները, ցուցադրական ելույթներով, իրենց հմտությունները կներկայացնեն Գլենդելում
«Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը, որի շրջանակում ՀՀ ՏԿԱԻ նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցները մասնակցել են հատուկ կարատեի դասընթացներին և հանդես եկել ցուցադրական ելույթներով, կկարողանան իրենց հմտությունները ներկայացնել ԱՄՆ-ում:
Նախագծի շրջանակում ՀՀ անկախության տոնի առթիվ տեղի կունենա մեծ միջոցառում: Այս մասին տեղեկացրել է նախագծի ղեկավար, JKA Armenia ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը:
Հանդիպում ենք սեպտեմբերի 21-ին, ժամը 7:00-ին (Ամերիկայի ժամանակով)
Հասցեն` 727 E Broadway Glendale ca 91 205.
Հեռ. 747 236 88 88
[img]/ups/images/0734074001441621360410782.jpg[/img]