Թվային հեռուստատեսային հեռարձակումը կսկսվի 2015 թ. հունիսի 1-ին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման միջոցառումների ժամանակացույց հաստատելու որոշման փոփոխությունը, որի համաձայն ակնկալվում է 2015թ. հունիսի 1-ից ապահովել Եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակում:
ՀՀ կառավարությունը սահմանել է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման որոշման լրացումները, որոնցով կապահովվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը: