211652_close_icon
views-count1476 դիտում article-date 18:00 20-09-2019

Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մարտունու հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը` ժամը 10:00-ից 14:00-ն, Մարտունու հեռուստակայանը հոսանքազրկվելու է: Նշված ժամանակահատվածում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: [b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր