211652_close_icon

Ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքին հայկական կողմը դեռ պատասխան չունի

views-count3161 դիտում article-date 12:55 27-02-2014
Ադրբեջանից Հայաստան անցած ադրբեջանական հինգ հոգանոց ընտանիքին, ով դիմում էր ներկայացրել Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրով, դեռ պատասխան չի տրվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով՝ գործը դեռ ընթացքի մեջ է: «Սահմանված ընթացակարգով գործը քննության է առնվում: Առաջիկայում որոշումը կկայացվի: Դեռեւս ուսումնասիրվում է նրանց ընտանիքի պատմությունը»,- ավելացրեց Գ. Եգանյանը: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը խոսելով ապաստան տրամադրելու ընթացակարգի մասին ասել էր. «Գործը քննության է առնվում եւ քննության ընթացքում բոլոր տեղեկությունները ցանկացած երկրի ապաստան հայցողի պարագայում դրանք խորհրդապահական են` կոնֆիդենցիալ: Ապաստան տրամադրելու դիմումի քննությունը ընդհանրապես 1 ամիս է տեւում, բայց կարող են երկարացնել նաեւ մինչև 3 ամիս»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ը Facebook-ի իր էջում հաստատել է, որ Հայաստանում ապաստան տրամադրելու խնդրանքով ՀՀ իշխանություններին է դիմել ադրբեջանցի մի ընտանիք. «Հաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների՝ 5 հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում: Ավելի ուշ էլ որոշ մանրամասներ հայտնի դարձավ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ 3 մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը՝ Ջ. Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը՝ Ջավիդ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից»:

Նմանատիպ նյութեր