5271 դիտում
12:29 10-11-2015
Ուրախ լուր. նախկին գերի Հակոբ Ինջիղուլյանը պատրաստվում է ամուսնանալ. նա իր ընտրյալի հետ ծանոթացել է գերությունից հետո
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ 2014 թ-ի հոկտեմբերի 2-ին երրորդ երկրից հայրենիք տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը ոչ միայն բարեհաջող շարունակել է ծառայությունը, այլեւ պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկևազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 28-ին տեղի կուեննա նրանց նշանադրությունը, իսկ 1 շաբաթ անց՝ հարսանիքը: Հարսնացուն Օշական գյուղից է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2014թ-ի հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Հակոբ Ինջիղուլյանը Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Լրագրողների հետ զրույցում նախկին ռազմագերին ասել էր, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել: Նրան ծեծել են, հայհոյել ու ծաղրել: «Ասել են` մեր ասածներով եթե չանես, Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի օրը կընկնես՝ կսպանվես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»,- պատմել էր Հակոբը եւ ավելացրել, որ ցանկանում է շարունակել ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
5411 դիտում
11:09 05-04-2014
Ադրբեջանում գերի ընկած Արսենը, ում մասին դեռ տեղեկություններ չկան, մինչև գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ
2325 դիտում
16:44 04-11-2014
Նախկին գերի Հակոբ Ինջիղուլյանը մոտ 1 ամսից կշարունակի զինծառայությունը
3389 դիտում
18:28 08-10-2014
Գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը զինված ուժերում
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր