1745 դիտում
12:45 26-02-2014
Զորավար Անդրանիկի ծննդյան օրը երիտասարդները «Եռաբլուրում» մաքրման աշխատանքներ են կատարել. ֆոտոշարք
Փետրվարի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Ի հիշատակ մեծ զորավարի՝ ՀՀԿ երիտասարդները ծաղկեպսակ դրեցին Անդրանիկի հուշարձանին:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարեցին հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո շուրջ 70 ՀՀԿ-ական երիտասարդ «Եռաբլուր» պանթեոնում իրականացրին մաքրման աշխատանքներ։
Երիտասարդները կարևոր են համարում նման միջոցառումները, քանի որ սա ևս մեկ առիթ է հիշելու և արժևորելու հայրենիքի ազատության համար պայքարած հայ զորավարներին: ՀՀԿ-ականները վստահ են, որ նման միջոցառումները շարունակական են լինելու և կօգնեն հայրենասիրական ոգով դաստիարակելու հետագա սերունդներին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
09:16 24-11-2024
Երևանի կենդանաբանական այգում տնկվել է ավելի քան 150 ծառ
1642 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1333 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ