211652_close_icon
views-count1624 դիտում article-date 10:10 26-02-2014

ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանն երջանիկ «անտեղյակության» մեջ է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. « ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով վերջերս նշանակվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ փոխարինելով Գրիգոր Գրիգորյանին, երեկ չցանկացավ մեկնաբանել ոչ իշխանական ուժերի կողմից Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության անհրաժեշտությունը: «Հարցերն ուղղեք տիկին Զոհրաբյանին, խմբակցությունների մեջ տիկին Զոհրաբյանն ա գնում բանակցում, բոլոր էդ արտաքին հարաբերությունների մեջ ինքն է…»: Իսկ իրենց չի՞ խանգարում այն հանգամանքը, որ իրենց կուսակիցը՝ «Շերիֆ» մականունով Գրիգոր Գրիգորյանը, ժամանակին մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից է եղել: «Գրիգոր Գրիգորյանը մեր լավ ընկերն է, չկա տենց բան, ո՞նց կարա տենց բան լինի»: Պարզվում է՝ Աբրահամ Մանուկյանը երջանիկ «անտեղյակության» մեջ է, թերևս նույն «անտեղյակ» հնչերանգով կհերքեր նաև այն իրողությունը, որ մարտի 1-ի օպերացիայի ժամանակ իր խնամի Ներսիկ Նազարյանն էլ Երևանի ոստիկանապետն էր»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր