10802 դիտում
10:35 21-07-2017
Երևանի քաղաքապետարանը մի շարք օբյեկտներ է վաճառքի հանել. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Իսակովի պողոտայի 52/27 հասցեում մրցույթով օտարել իրենց պատկանող հասարակական սպասարկման օբյեկտ, որի ընդհանուր մակերեսը 158.76 քմ է, նույնքան էլ հողի մակերեսն է։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքի՝ գույքի աճուրդներ բաժնից:
Կայքից տեղեկանում ենք, թե քաղաքային իշխանությունն ինչ գույք է վաճառքի հանել։ Վերոնշյալ գույքի սպասարկման գինը սկսվում է 4 միլիոն 4700 հազար դրամից։ Մրցույթի պահանջներից մեկն էլ ներդրումներ են։ Վերակառուցվող օբյեկտը, որի հարկայնությունը չպետք է գերազանցի երկու հարկը, պահանջում է 14 միլիոն 288 հազար ներդրում։ Մրցույթը կայանալու է օգոստոսին։
Շահվերդյան փողոցի 18 հասցեում նույնպես քաղաքապետարանը գույք է վաճառում՝ կրկին հասարակական սպասարկման օբյեկտ, և 236,60 քմ շենք շինության համար սահմանել է 8 միլիոն 200 հազար դրամ նվազագույն գին։ Այս օբյեկտի գնման դեպքում՝ ներդրման չափը սահմանված է 22 միլիոն 884 հազար դրամ:
Գարեջրագործների 74/2 հասցեում վերակառուցվող շինությունը, որը նույնպես հասարակական սպասարկման օբյեկտ է և կարող է լինել մինչև 2 հարկ, արժե 2 միլիոն 600 հազար դրամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1757 դիտում
09:54 26-02-2014
Երևանում վաճառքի են հանվել խոշոր և հայտնի սպասարկման «օբյեկտներ»․ ՀԺ
1644 դիտում
16:03 17-04-2022
Սպիտակ տան հուշանվերների խանութը վաճառքի է հանել Զելենսկու պատկերով մետաղադրամների շարք
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»