1528 դիտում
15:03 09-06-2022
Վաճառքի է հանվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» հայտնի ՊՈԱԿ-ի շենքը
Կառավարությունն այսօրվա նիստում պետական գույգ օտարելու մասին որոշում է ընդունել:
Մասնավորապես, ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.00436 քառ. մետր մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը ներկայացնել օտարման՝ մրցույթով:
Ք. Երևան, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 27-ի N949-Ն որոշման 2-րդ կետի համաձայն օտարման կամ վարձակալության տրամադրման համար ներկայացվող պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմիցհաստատված օտարման ենթակա անշարժ գույքի ցանկում։
Նշված որոշման պահանջների կատարման շրջանակներում Պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ որպես «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» և «ՀՀ կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ների լիազոր մարմին՝ վերջիններիս կողմից զբաղեցվող Երևան քաղաքի Օրբելի 23 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարման ներկայացնելու վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով, որի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել էր, որ սկզբունքորեն դեմ չէ ներկայացված առաջարկությանը՝ համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին այլ տարածք տրամադրելու դեպքում:
Հաշվի առնելով, որ ներկայումս միայն «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է նշված հասցեում գործունեություն իրականացնում՝ նախագծով սահմանվել է, որ գույքի օտարման դեպքում վերջինս ևս 6 ամիս կզբաղեցնի իր կողմից ներկայումս զբաղեցվող տարածքը, որը հնարավորություն կստեղծի կազմակերպությանը ապահովել նոր տարածքով («ՀՀ կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ը օտարման առաջարկվող գույքից ներկայումս փաստացի որևէ տարածք չի զբաղեցնում)։
Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թվականին, գույքն իրենից ներկայացնում է նախկին զինվորական հիվանդանոցի շենք-շինություններ՝ դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։
ՀՀ կառավարության 30.07.2020թ. N 1276-Ա որոշմամբ գույքը ներկայացվել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
Հաշվի առնելով վերոնշյալը ներկայացված նախագծով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.00436 քառ. մետր մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով՝ 6,6 մլրդ դրամ:
Նախագծով սահմանվում է նաև, որ գույքի վաճառքի գինը գնորդները կարող են վճարել միանվագ, ինչպես նաև 5 տարիների ընթացքում (ըստ հայտատուների կողմից ներկայացված առաջարկների հաշվարկվում է կշռային գործակիցներ և առավելություն է տրվում միանվագ վճարում առաջարկող հայտատուին), որը կարծում ենք հնարավորություն կստեղծի գույքի օտարմանը ներգրավել ավելի լայն մասնակիցների շրջանակ։

Նմանատիպ նյութեր
1488 դիտում
22:08 07-04-2021
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանն ազատման դիմում է գրել
3814 դիտում
20:24 01-02-2022
Գոռ Ծառուկյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Այս բաժնից
805 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
688 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
889 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am