«Օլիմպիակոս»-ը պատմական հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա մրցավեճում պարտություն կրեց «Օլիմպիակոս»-ից: Դեվիդ Մոյեսի սաները մրցակցին զիջեցին 0:2 հաշվով և բարդացրեցին հաջորդ փուլ անցնելու իրենց հնարավորութունները: Հունական ակումբի խաղացողները յուրաքանչյուր խաղակեսում մեկ անգամ գրավեցին Դե Խեայի պաշտպանած դարպասը և պատմական հաղթանակ տարան եվրոպական ամենահեղինակավոր ակումբներից մեկի նկատմամբ:
«Օլիմպիակոս» - «Մանչեսթեր Յունայթեդ»`2:0
Գոլեր` Դոմինգես 38', Ժ. Քեմբել 55'