Մխիթարյանի և Ռոյսի արագ գոլերը «նոկդաունի» ենթարկեցին «Զենիթ»-ին. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվել է «Զենիթ»-ին: Սանկտ-Պետերբուրոգում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո գերմանական ակումբը հաղթում է 2:0 հաշվով: Արդեն հանդիպման 4-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը, իսկ երկու րոպե անց Մարկո Ռոյսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: «Բորուսիա»-ի կայծակնային մեկնարկից հետո «Զենիթ»-ը հայտնվեց իրավիճակում և ոչ մի հակախաղ չկարողացավ առաջադրել դորտմունդյան ակումբին: