4259 դիտում
20:50 25-02-2014
Եվրոպայի 10 քաղաքները, որոնք կյանքի ընթացքում պետք է այցելել
[b]Ֆլորենցիա, Իտալիա[/b]
Ֆլորենցիայում ապրել և ստեղծագերծել են Դանթեն, Բոտիչելլին, Լեոնարդոն, Միքելանջելոն և բազմաթիվ այլ հանճարներ: Աշխարհում չկա մեկ այլ քաղաք, որը կկարողանա մրցել Ֆլորենցիայի հետ արվեստագետների այս շքերթում:
Անունները կարելի է անվերջ թվարկել: Հավանաբար, քաղաքն իր գեղեցկությամբ ոգեշնչում էր հանճարներին, քանի որ Ֆլորենցիան, անշուշտ, Եվրոպայի և աշխարհի ամենագեղեցիկ բնակավայրերից մեկն է:
[b]Բուդապեշտ, Հունգարիա[/b]
Բուդապեշտը դասական ճարտարապետության գլուխգործոց է՝ իր գեղեցիկ, չվերականգնված շենքերով, գոտիկական ոճով: Գրեթե ամեն շենք յուրահատուկ է և աննկարագրելի գեղեցիկ:
[img]/ups/images/0203082001393345742129172.jpg[/img]
Հաշվել ուղևորության արժեքը [url=https://www.skyfly.am/#1103EVNBUD1303|E|1/?utm_source=shamshyan.com&utm_medium=article&utm_campaign=Skyfly-Shamshyan]Skyfly.am[/url]-ում
[b]Զալցբուրգ, Ավստրիա[/b]
Զալզբուրգը փոքր և հաճելի մի քաղաք է, որտեղ պահպանվել է եվրոպական ողջ կոլորիտը: Լինելով հայտնի որպես Մոցարտի ծննդավայ՝, Սալզբուրգը կվերադարձնի Ձեզ անցյալ: Սա իդեալական վայր է այն մարդկանց համար, ովքեր սիրում են պատմություն և մշակույթ:
[img]/ups/images/0052091001393345744436821.jpg[/img]
Հաշվել ուղևորության արժեքը [url=https://www.skyfly.am/#1103EVNSZG1303|E|1/?utm_source=shamshyan.com&utm_medium=article&utm_campaign=Skyfly-Shamshyan]Skyfly.am[/url]-ում
[b]Սան Սեբաստիան, Իսպանիա[/b]
Բասկյան այս հրաշալի քաղաքը այդքան հայտնի չէ որպես մշակութային կենտրոն, սակայն, դա մարքեթինգային սխալ է, քանի որ Սան Սեբաստիանն ունի հրաշալի ճարտարապետություն և թանգարաններ: Հատկանշական է, որ բոլոր ճանապարհորդները շատ բարձր են գնահատում սնունդը Սան Սեբաստիանում:
[img]/ups/images/0489542001393345738589873.jpg[/img]
[b]Վիեննա[/b]
Երաժշտության, պատմության և արվեստի մայրաքաղաքներից մեկը: Վիեննայի ճարտապետությունը նույնպես ապշեցնում է, առավել ևս՝ երբ քաղաքով զբոսանքը զուգորդվում է դասական երաժշտությամբ:
[img]/ups/images/0412689001393345740577537.jpg[/img]
Հաշվել ուղևորության արժեքը [url=https://www.skyfly.am/#1203EVNVIE1603|E|1/?utm_source=shamshyan.com&utm_medium=article&utm_campaign=Skyfly-Shamshyan ]Skyfly.am[/url]-ում
[b]Հռոմ[/b]
Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ: Բոլոր ժամանակների ամենահայտնի քաղաքներից մեկը չի կորցնում իր հմայքը: «Հավերժ» քաղաքում ամեն քայլափոխի կարելի է տեսնել որևէ ապշեցուցիչ շինություն, հուշարձան, թանգարան, թատրոն...
[img]/ups/images/0601375001393346303951268.jpg[/img]
Հաշվել ուղևորության արժեքը [url=https://www.skyfly.am/#1203EVNROM1603|E|1/?utm_source=shamshyan.com&utm_medium=article&utm_campaign=Skyfly-Shamshyan]Skyfly.am[/url]-ում
[b]Սիենա[/b]
Եվս մեկ իտալական քաղաք, որը գտնվում է Տոսկանայում: Սիենան փոքրիկ տնակներով մի հրաշալի բնակավավայր է: Շատերը նշում են, որ այն Հռոմի և Ֆլորենցիայի ավելի հանգիստ տարբերակն է: Սիենան նույնպես մշակութային մեծ պատմություն ունի, և պարբերաբար Սիենա այցելող մարդիկ ամեն անգամ մի նոր բան են հայտնաբերում այս քաղաքում:
[img]/ups/images/0064180001393346342834783.jpg[/img]
[b]Բրյուգգե[/b]
Բրյուգգեն հեքիաթային քաղաք է՝ փոքրիկ, գույնզգույն տներով: Քաղաքի միջով անցնում է գետ, և իզուր չէ, որ Բրյուգգեն անվանում են նաև բելգիական Վենետիկ:
[img]/ups/images/0242124001393346362358473.jpg[/img]
[b]Կրակով[/b]
Լեհական այս քաղաքում պահպանված է ռետրո ոճի ճարտապետությունը: Բացի նրանից, որ Կրակովում կան բազմաթիվ մշակութային և պատմական հուշարձաններ, որոնք արժե տեսնել, Կրակովը նաև կենտրոնական դիրք ունի՝ այլ եվրոպական քաղաքներ այցելելու համար:
[img]/ups/images/0162086001393346389378759.jpg[/img]
Հաշվել ուղևորության արժեքը [url=https://www.skyfly.am/#1203EVNKRK1603|E|1/?utm_source=shamshyan.com&utm_medium=article&utm_campaign=Skyfly-Shamshyan]Skyfly.am[/url]-ում
[b]Պրահա[/b]
Պրահան ունի ապշեցուցիչ ճարտապետություն՝ գոթական ոճի գեղեցիկ դղյակներով և հեքիաթային փոքրիկ տնակներով: Բացի դրանից՝ Պրահան գարեջրի սիրահարների համար լավագույն վայրերից մեկն է, քանի որ ունի այս հրաշալի ըմպելիքի ամենամեծ տեսականիներից մեկն աշխարհում:
[img]/ups/images/0023939001393346431850983.jpg[/img]
Հաշվել ուղևորության արժեքը [url=https://www.skyfly.am/#1203EVNPRG1603|E|1/?utm_source=shamshyan.com&utm_medium=article&utm_campaign=Skyfly-Shamshyan]Skyfly.am[/url]-ում
[b][i]ՄԻՔԱՅԵԼ ՍԱՂՅԱՆ[/i][/b]
Նմանատիպ նյութեր
5401 դիտում
18:41 03-09-2015
Ինչպես են փոխվել քաղաքները 6 տարվա ընթացքում. ֆոտոշարք
Այս բաժնից
3646 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում