Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են ռուսական օբյեկտների շինարարական աշխատանքները
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են բանակային ավիացիայի օդաչուների համար նախատեսված ռազմական հատուկ նշանակության օբյեկտների կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգի մամլո ծառայությունը:
Ծառայության փոխանցմամբ՝ շինարարությունն ընթանալու է 2 փուլով: Առաջին փուլում կկառուցվեն խմբային ուղղաթիռների համար նախատեսված կայանատեղիներ, շարժիչների փորձարկման հարթակներ, տեխնիկական սպասարկման և ուսուցողական հարթակներ՝ նախատեսված վերելք-վայրէջք կատարելու համար:
Բացի այդ, կկառուցվեն ջրատար ցանց և կոյուղաջրերի համակարգ, մշակութային-ժամանցային կենտրոն և անգար:
Էրեբունի օդակայան ավիատեխնիկան ծրագրված է հասցնել 2014 թվականի աշնանը: Բանակային ավիացիան կստանա Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ: