Հայտնի է դարձել աշխարհի ամենաարագ ավտոմեքենան
Ամերիկյան Hennessey ընկերությունը ամերիկյան Կանավերալ հրվանդանի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի թռիչքուղում փորձարկել է սեփական արտադրության Venom GT հզոր ավտոմեքենան:
Մեքենան կարողացել է զարգացնել 435,3 կմ /ժ արագություն, որն այսօրվա դրությամբ անհնար է ցանկացած սերիական արտադրության մեքենայի համար:
Hennessey Venom GT-ն հագեցած է 7,0լ ծավալով V8 շարժիչով և 1244 կգ է կշռում, իսկ արժեքը 600 հազարից մեկ միլիոն դոլար է կազմում:
Ընկերությունը նախատեսում է զարգացնել դիլերային ցանցը Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ասիայում, ինչպես նաև Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդը պատկանում է Bugatti Veyron Super Sport-ին, որի 431 կմ/ժ արագությունը գրանցվել է Գինեսի ռեկորդի գրքում: