Բենտեկեն խփեց աշխարհի առաջնությունների պատմության ամենաարագ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի Ջիբրալթար-Բելգիա խաղում պատմական իրադարձություն գրանցվեց:
Բելգիացիների հարձակվող Կրիստիան Բենտեկեն հանդիպման արդեն 7-րդ վայրկյանին գոլի հեղինակ դարձավ: Դա աշխարհի առաջնությունների պատմության ամենաարագ գոլն էր:
Նախկին ռեկորդը գրանցվել է 23 տարի առաջ: Որքան էլ զարմանալի է հնչում, բայց դրա հեղինակը Սան-Մարինոյի հարձակվող Դավիթ Գվալտերին է, որն 8-րդ վայրկյանին գրավել էր… Անգլիայի դարպասը:
Ջիբրալթար-Բելգիա հանդիպումն ավարտվել է 0:6 հաշվով, իսկ Բենտեկեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել: