Ուկրաինայի նախագահը Կիևի Ինստիտուտյան փողոցում զոհվածներին «Ուկրաինայի հերոս»-ի կոչում է շնորհել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևի կենտրոնում գտնվող Ինստիտուտյան փողոցում զոհվածներին հետմահու «Ուկրաինայի հերոս»-ի կոչում է շնորհել:
Այս որոշումով նա բոլոր «Երկնային հարյուրակ»-ի հերոսներին կոչում է շնորհել. այս մասին նա հայտնել է զոհվածների հարազատներին:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում նշում են Եվրամայդանի 1-ամյակը::