211652_close_icon
views-count991 դիտում article-date 11:27 24-02-2014

Վախճանվել է ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը

2014 թ. փետրվարի 22-ին, կյանքի 92-րդ տարում վախճանվել է ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Արամի Գուրզադյանը: Լինելով Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր կազմում` նա գլխավորեց աստղաֆիզիկայում հրթիռային տեխնիկայի կիրառության հետազոտությունները: Նրա անվան հետ է կապված աշխարհում առաջին արբանյակային աստղադիտարանների ստեղծումը: Նրա ղեկավարությամբ են նախաթռիչքային պատրաստում անցել տասնյակ տիեզերագնացներ: Լայն հասարակությանը հայտնի են նրա փիլիսոփայական էսսեների գրքերը նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը: Պարգևատրվել է Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ցավակցում է Գուրզադյանների ընտանիքին և հարազատներին:

Նմանատիպ նյութեր