Ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 25-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գրիգոր Գուրզադյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Գրիգոր Գուրզադյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 12:00-14:00-ը, Գիտությունների ազգային ակադեմիայում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։