Գյումրիի նարկոլոգիական դիսպանսերը բուժման նոր մեթոդի է անցնում: Մեթադոնը թմրանյութ է, բայց դրա բժշկական չափաբաժինը բուժական ազդեցություն ունի թմրամոլի օրգանիզմի համար և չի առաջացնում կախվածություն:
Գյումրիի նարկոլոգիական դիսպանսերում, որը հոգեկան առողջության կենտրոնում է տեղակայված, գրանցված է 437 թմրամոլ: Մեթադոնով բուժման համար առայժմ 7 հիվանդ է ընտրված: Մեթադոնը կիրառելի է ե'ւ հղի, ե'ւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ- թմրամոլների համար: Բացառություն են միայն անչափահասները: Հայաստանում նման փորձ չկա:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23047]armnewstv.am [/url]