211652_close_icon

Պոդոլսկ քաղաքում ձերբակալել են թոշակառուներին թալանող թմրամոլին

views-count2148 դիտում article-date 16:22 23-03-2015
ՌԴ Պոդոլսկ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի թմրամոլի, ով փողոցում պարբերաբար թալանել է թոշակառուներն: Հայտնի է, որ 34-ամյա տղամարդը նախկինում դատված է եղել: Նա պատմել է, որ մեծահասակներից փող է գողացել, նաև խոստովանել է, որ այդ գումարները նրան անհրաժեշտ են եղել հերոին տեսակի թմրանյութ գնելու համար: Ոստիկանությունն արդեն ապացուցել է ընդհանուր 30.000 ռուբլու չափով 5 գողությունների փաստը: Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:

Նմանատիպ նյութեր