Բրազիլիայի գիտնականները անտառային տզերի թքի բաղադրության մեջ հայտնաբերել են քաղցկեղածին բջիջները ոչնչացնող նյութ, որից ստացված դեղանյութն առաջիկայում կփորձարկեն մարդկանց վրա: Այս մասին տեղեկացնում է The epoch times-ը:
Տզերի թուքը ստանալը բավականին տհաճ, իսկ ոմանց համար՝ զավեշտալի երեւույթ է, բայց գիտնականները վստահ են, որ այդ միջատները կօգնեն պայքարել քաղցկեղի դեմ:
Կրծողների վրա արված փորձերը ցույց են տվել, որ նյութը ոչ միայն ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները, այլեւ առողջ բջիջներին վնաս չի պատճառում: