Սպասվում է առանց տեղումների եղանակ
Փետրվարի 23-ին կդիտվի մեծ մասամբ ամպոտ եղանակ, արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:
Այստեղ օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստ:
Օդի ջերմաստիճանի այսպիսի կտրուկ տատանումները բացասաբար են ազդում սրտանոթային հիվանդների ինքնազգացողության վրա: Խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հետևել սննդակարգին:
Այլ շրջաններում առանց տեղումների եղանակը կպահպանվի: Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2աստ: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամի 10-12մ/վրկ: Ուշադրություն. ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Եղանակը Երևանում. փետրվարի 23-ին սպասվում է փոփոխական ամպամածությամբ առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամի 7-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +2+4, ցերեկն ստվերում +12+15:
Աղբյուր՝ www.weather.am