211652_close_icon
views-count1473 դիտում article-date 11:19 23-02-2014

Այսօր կկայանա Եվրո-2016-ի ընտրական փուլի վիճակահանությունը

Փետրվարի 23-ին Ֆրանսիական Նիցցա քաղաքում տեղի կունենա 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, որը կսկսվի Երևանի ժամանակով 15:00-ին: Վիճակահանությունց առաջ հավաքականները ըստ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի բաժանվել են 6 զամբյուղներում: Հայաստանի ընտրանին ընդգրկված է 4-րդ զամբյուղում: Եվրո 2016-ի ընրական փուլի հանդիպումները կսկսվեն 2014 թվականի սեպտեմբերից: Քաղաքական պատճառներով Հայաստանը և Ադրբեջանը, Իսպանիան և Ջիբրալթարը, ինչպես նաև Ռուսաստանն ու Վրաստանը չեն կարող լինել միևնույն խմբում: Զամբյուղ 1: Իսպանիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Բոսնիա Զամբղյուղ 2. Ուկրաինա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա Զամբյուղ 3. Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Լեհաստան Զամբյուղ 4. Մոնտենեգրո, Հայաստան, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա Բելառուս Զամբյուղ 5. Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս Զամբյուղ 6. Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար

Նմանատիպ նյութեր