Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պաստախան հանդիպումները և հայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլի բոլոր չորս մասնակից թիմերի անունները: Այդ պատվին արժանացան` «Ռեալ»-ը, «Չելսի»-ին, «Բավարիա»-ն և Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 11-ին` Երևանի ժամանակով 14:00-ին: Այն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել մեր կայքի միջոցով:
Նշենք, որ առաջին խաղերը կկայանան ապրիլի 22-ին և 23-ին, իսկ պատասխան հանդիպումները` 29-ին և 30-ին: Եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 24-ին` Լիսաբոնում: