Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա մարտի 21-ին`Երևանի ժամանակով 15:00-ին և այն ուղիղ միացմամբ կարող եք հետևել մեր կայքի միջոցով:
Վիճակահանությունը կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն, ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի տնօրեն Ջորջո Մարկետտին և «Էշտադիո դու Բենֆիկա» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղի դեսպան Լուիշ Ֆիգուն:
Վիճակահանության արդյունքում Եվրոպայի 8 ուժեղագույն ակումբները կբաժանվեն 4 խաղային զույգի: Տվյալ փուլում ոչ մի սահմանափակում չի գործում: 1/4 եզրափակիչ փուլում միմյանց հետ կարող են հանդիպել միևնույն երկիրը ներկայացնող ակումբներ: Քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին և 2-ին, իսկ պատասխանները` ապրիլի 8-ին և 9-ին:
1/4 եզրափակիչ փուլի ուղեգրեր են նվաճել հետևյալ ակումբները`
«Բարսելոնա» (Իսպանիա)
«Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Չելսի» (Անգլիա)
«Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա)