5042 դիտում
23:26 22-02-2014
Հրդեհ Արարատի մարզում. հրշեջները կանխել են «Նոյ Ավան» շինանյութի խանութին պատկանող տարածքում հրդեհի տարածումը
Այսօր՝ փետրվարի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի գինու գործարանի մոտ գտնվող շինանյութի խանութում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել թիվ 26, այնուհետ՝ թիվ 28, իսկ հետո՝ թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր կարողացել են կանխել կրակի տարածումն ու մարել հրդեհը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացի փողոցի թիվ 93/95 հասցեում գտնվող «Նոյ Ավան» շինանյութի խանութին պատկանող պահեստային հատվածում (օժանդակ շինություն):
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունն անցկացնելուց հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+