211652_close_icon
views-count3580 դիտում article-date 10:00 26-07-2026

Կրակոցներ՝ Արարատի մարզում․ Վեդիում 26-ամյա տղամարդը տանը` իրեն պատկանող ատրճանակով, մի քանի կրակոց է արձակել

Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նորիկ Ղ.-ն իրենց տանը, իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի, գործարանային համարով 9 մմ տրամաչափի ատրճանակով 4 կրակոց է արձակել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից Նորիկ Ղ.-ն նշված հասցեից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է։

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Նորիկ Ղ.-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր