Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի խոստումը՝ Օհանավանից դեպի Հովհաննավանք տանող վթարների վայր դարձած ճանապարհի ասֆալտապատման մասին, մնաց օդում կախված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մայիսի 30-ին ֆոտոռեպորտաժ ու տեսանյութ էր հրապարակել Աշտարակ խոշորացված համայնքի Օհանավան բնակավայրից դեպի Հովհաննավանք տանող վթարների վայր դարձած անբարեկարգ ճանապարհի մասին, որտեղ առկա խոչընդոտները մի իսկական պատուհաս էին դարձել ոչ միայն տեղաբնիկների, այլև հյուրերի, այդ թվում՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար։
Հրապարակումից հետո Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը խոստացավ, որ 1-2 օրվա ընթացքում հարցն իր կողմից կկարգավորվի, իսկ հետո Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների Նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 1 ամսվա ընթացքում ճանապարհն ամբողջությամբ կվերանորոգի, և երթևեկությունը կդառնա անվտանգ։
Այսօր՝ հուլիսի 26-ին, ականատես եղանք, որ Աշտարակի քաղաքապետի խոստացածը իրականություն չի դարձել։ Ճանապարհը գտնվում է նույն, ավելի վատ վիճակում, ու մարդիկ իրենց խոսքն էին ուղղում Աշտարակի քաղաքապետին՝ ասելով. «Որպես քաղաքապետ լավ է, որ Աշտարակ քաղաքում գործեր եք անում, բայց Աշտարակն ունի նաև վարչական բնակավայրեր, որտեղ շատ բաներ անտեսում եք։ Մենակ Աշտարակը ասֆալտապատելով, ծառեր տնկելով, արտաքին լուսավորության հարցը լուծելով՝ դա Աշտարակ չէ։
Ձեր գործերն ուղղեք նաև վարչական բնակավայրերին, այդ թվում՝ Կարբիի, Փարպիի, Օշականի, Օհանավանի և մյուս տեղերին, թե չէ մենակ Աշտարակով եք զբաղվում։ Բա էդ ընտրությունների ժամանակ իրար հերթ չտալով գալիս եք վարչական բնակավայրեր ու սարեր եք խոստանում, և այդ ամենը ընտրություններից հետո դառնում է օդ։ Այնպես որ, այս ճանապարհը, որը հազիվ 500 մետր լինի, ամիսներ շարունակ թողել եք բախտի քմահաճույքին։
Երևի թե խնդրենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի օր այցելի այստեղ, ու վստահ ենք՝ հենց իմացաք վարչապետը այցելելու է, ժամերի ընթացքում ասֆալտապատումը կիրականացնեք»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը մայիսի 30-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էինք հրապարակել Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Օհանավան բնակավայրից դեպի Հովհաննավանք տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին, որը վտանգավոր իրավիճակներ էր ստեղծել թե՛ հետիոտների, թե՛ վարորդների համար, անգամ զբոսաշրջիկներն էին իրենց մտահոգությունը հայտնել, որ այդ պայմաններում հնարավոր չէ հասնել Հովհաննավանք։
Հունիսի 3-ին՝ հրապարակումից ժամեր անց, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի գլխավորությամբ Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, չսպասելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, թե երբ կբարեհաճեն վերացնեն թերությունը, իրենք սկսել էին ժամանակավորապես լուծում տալ խնդրին։
Այդ տարածքում պետք էր ոռոգման համար անցկացվեր ջրախողովակ, և հայտարարվել էր մրցույթ, որը ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն շահող կազմակերպությունն ընդունել էր, և առաջիկայում այդ գործը կյանքի էր կոչելու։
Հունիսի 2-ին, նշված վայր էր ժամանել Աշտարակի քաղաքապետ Թ. Շահվերդյանը, որից հետո ժամանակավորապես տարածքը կարգի էր բերվել, մինչև մրցույթը շահած ընկերությունը աշխատանքները սկսեր։
Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցների շնորհիվ հարցը մասամբ կարելի էր ասել լուծվել էր, և երթևեկության համար խոչընդոտները վերացվել էին։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։