Արդարդատության հացից և ջրից հրաժարված դատապարտյալի վիճակն օրհասական է
Երեկ` փետրվարի 20-ին [b] SHAMSHYAN.com[/b]-ին «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը [url=https://shamshyan.com/hy/article/140220202951/]տեղեկացրել էր[/url], որ ամուսինը հրաժարվել է արդարադատության հացից և ջրից, քանի որ մտավախություն կար, որ հնարավոր է նրան վնասեն` թույնելու միջոցով:
Այսօր` փետրվարի 21-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ի լրագրողի հետ զրույցում Կ. Հակոբյանը հայտնեց, որ Արտակը ծայրահեղ ծանր վիճակով, բարձր ջերմությամբ, բժշկական հետազոտություն է անցել Արթիկի քաղաքացիական հիվանդանոցում:
Կարինեն անձամբ ներկա է եղել հիվանդանոցում հետազոտման ժամանակ և ըստ բժիշկների տված ախտորոշման, Ա. Հակոբյանի մոտ հայտնաբերվել է «լեղաքարային հիվանդություն, միզաքարային դիաթեզ, խրոնիկական հեպատիտ, ձախ երիկամի շրջանում 3 մմ չափի քարեր» և նշել են, որ անհրաժեշտ է անհապաղ վիրահատության ենթարկել դատապարտյալին:
Դատապարտյալի կինը մտավախություն հայտնեց, որ ՔԿՀ վարչությունը կարող է հարմար առիթը բաց չթողնել և նրա նկատմամբ առկա թշնամությունը վերածել վրեժխնդրության` ձգծձգելով Ա. Հակոբյանի բուժումը:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են կատարել բոլոր անհրաժեշտ վճարումը, միայն թե վիրահատությունը և բուժումը կատարվի քաղաքացիական որևէ բարձրակարգ բուժհաստատությունում իրավապահների հսկողությամբ, այլապես հնարավոր է դատապարտյալը չկարողանա դիմանալ ցավերին և ձգձգվելու դեպքում հնրավոր է նույնիսկ դիմի ինքնավնասման: