Արդարդատության ակադեմիայի ունկնդիրները հյուրընկալվել են ՀՀ փաստաբանների պալատ. ֆոտոռեպորտաժ
Արդարդատության ակադեմիայի ունկնդիրները այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են ՀՀ փաստաբանների պալատ:
Ապագա դատավորներն ու դատախազները ՀՀ փաստաբանների պալատում ծանոթացել են մրցակցային դատավարության կողմերից մեկի փաստաբանների և մասնավորապես հանրային պաշտպանի աշխատանքներին: Հանրային պաշտպանի գրասենյակում ղեկավարի տեղակալ Վարսեր Կարապետյանը ներկայացրել է այն օրենսդրական ակտերը, որոնցով առաջնորդվում են հանրային պաշտպան նշանակելիս, ներկայացվել է հանրային պաշտպանի գործառույթները: Այնուհետև ունկնդիրները մասնագիտական քննարկում են ունեցել հանրային պաշտպանների հետ:
Փաստաբանական դպրոցում շրջայցի ժամանակ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրել Դպրոց
ընդունվելու և ավարտելու կարգը և ուսումնական պրոցեսի կազմակերպումը:
ՀՀ փաստաբանների պալատում նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և ունկնդիրներին և ներկայացրել փաստաբանի բարդ ու պատասխանատու գործի մասին, կիսվել մասնագիտական փորձով: Նա
կարևորել է Ակադեմիայի ունկնդիրները այցը, քնի որ հետագայում նրանք դատական նիստերի դահլիճներում հանդիպելիս
կկարողանան իրացնել արդար մրցակցային իրավունք: