Խավի Մարտինեսը համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»
«Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է իր կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում, հայտնում է Goal.com-ը:
Նշվում է, որ կատալոնացիները Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողի տեղափոխության համար պատրաստ են վճարել 35 մլն եվրո: Նախկինում նշվում էր, որ ֆուտբոլիստը համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»: