3218 դիտում
19:13 21-02-2014
23-ամյա երիտասարդը իր գյուղի տանը սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ
23-ամյա Կարեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, Խնապատ գյուղի իր բնակարանում, նախապես իմանալով,որ Ա. Ա-ի 16 տարին չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ:
Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2113 դիտում
16:42 09-04-2014
35-ամյա երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ ու որոշել ամուսնանալ
Այս բաժնից
1405 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին