25-ամյա երիտասարդը 3 օրը մեկ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա անչափահասի հետ, սակայն՝ նրա կամքով և համաձայնությամբ
Կարեն Ազոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 25 տարեկան հասակում ամիսներ շարունակ Կոտայքի մարզի Զովունի գյուղում պարբերաբար` յուրաքանչյուր 3-րդ օրը մեկ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա Մ. Կ-ի հետ` վերջինիս համաձայնությամբ և կամքով:
Կարեն Ազոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: