211652_close_icon
views-count8075 դիտում article-date 10:54 20-02-2014

Երևանում 44-ամյա վարորդը Toyota Prado-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Նոյ թաղամասում 44-ամյա Արմեն Մարտիրոսյանը իր կողմից վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 301 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լենինգրադյան փողոցի բնակիչ, 64-ամյա Ֆլորա Երիցյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն: Այս պահին նշված բժշկական կենտրոն են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդը փորձում էր ճանապարհային ոստիկանին համոզել, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, սակայն քննիչի հանձնարարականով այն տեղափոխվեց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «ԷԿԹՐԱՔ սերվիս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր