Գազայի սահմանի վրա ՑԱԽԱԼ֊ի պահակախումբը 20 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերել։ Այն տեղադրված է եղել արգելափակված կառույցում։
Սակրավորներին հաջողվել է վնասազերծել պայթուցիկ սարքը։
Բանակը հայտարարել է, որ խոսքը առավել հզոր և մեծ ռումբի մասին է։
Նշենք, որ սա թվով 4֊րդ ռումբն է, որը հայտնաբերվում է արգելափակված կառույցում։