Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Գերագույն դատարանում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, հայտնում է ITAR-TASS-ը:
Ոչ մեծ չափի ռումբը գտել են զինված ուժերի աշխատակիցները` «Մուսուլման եղբայրներ»խմբավորման կողմից կազմակերպած ցույցը ցրելուց հետո: Նշենք, որ դատարանի մուտքի մոտ նրանք նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նոր դատավարության դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Իսլամիստների ցույցը կրակոցներով է սկսվել: Ոստիկանությունը միջամտել է` կիրառելով արցունքաբեր գազ:
Ականատեսների վկայության համաձայն, ցույցի անկարգությունների ժամանակ բողոքի ակցիայի տեղում խմբավորման անդամները տուփ են գցել: