Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում լիբանանյան զինված ուժերը 100 կիլոգրամանոց ռումբ են վնասազերծել։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կայանված մեքենայում։
Ըստ «Նահարնեթ» գործակալության տվյալների, ահաբեկչության պլանավորման մասին ոստիկանները տեղեկացել են օրերս ձերբակալված պաղեստինցի Նաիմ Աբասից։ Նա համարվում է «Աբդուլա Ազամի բրիգադներ» խմբավորման ղեկավարներից մեկն է։