211652_close_icon
views-count3122 դիտում article-date 22:36 29-05-2022

Նիկոլականները Արտակի գրառումն օգտագործեցին իրենց ճղճիմ ու մանր նպատակներով. Ռուբեն Մելիքյան

Մարդկանց բարկացրել էր ոչ այնքան Արտակ Բեգլարյանի երեկվա հայտնի գրառումը, որքան այն, թե ինչ տականք ձևով այն օգտագործվեց նիկոլական լրատվամիջոցների ու ֆեյքերի կողմից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Այդ սրիկաները լավ գիտեին, որ օրինակ կից ներկայացված նյութը ու այլ նման նյութեր առիթ կդառնան, որ հարյուրավոր մարդիկ Արտակին քննադատեն, պախարակեն ու նույնիսկ վիրավորեն։

Այդ սրիկաները լավ գիտեին, որ եթե Էդմոնը հատուկ հանձնարարությամբ սկսի պաշտպանել Արտակին, ապա դա կբազմապատկի Արտակի նկատմամբ ցասումը։ Գիտեին, բայց, կներեք, «թքած ունեին»։

Կարճ ասած, նիկոլականները Արտակի գրառումն օգտագործեցին իրենց ճղճիմ ու մանր նպատակներով՝ լավ գիտակցելով, որ դա մեծ հարված կհասցնի նրա հեղինակությանը։

ՀԳ. Շատերդ եք ինձ «էրեսով տալիս» Արտակի համար։ Ասեմ, որ չեմ զղջում Արցախի ՄԻՊ-ի իմ կարգավիճակում որպես ՄԻՊ-ի տեղակալ Արտակին հրավիրելու ու հետագայում ՄԻՊ-ի պաշտոնում ինձ փոխարինելու հարցում նրան լիակատար աջակցություն ցուցաբերելու համար։ Ասեմ նաև, որ մշտապես նրան շատ բաց ձևով հայտնում եմ իմ տեսակետները առանձին սկզբունքային հարցերի շուրջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր