211652_close_icon
views-count10690 դիտում article-date 20:23 17-02-2014

Մահվան ելքով վրաերթ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի հարևանությամբ

Այսօր` փետրվարի 17-ին,մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Աբովյան ավտոճանապարհին` «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի հարևանությամբ: Ժամը 19:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի բնակիչ 28-ամյա Լևոն Մաթևոսյանը իր կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 33 TT 967 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Վարդանյանն ու տեսուչ Տիգրան Աբրոյանը: Տեղում են նաև 1- 03 շտապօգնության բրգադը, ովքեր բժշկական օգնություն են ցուցաբերում վարորդին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում; Ոստիկանությունը պարզում վրաերթի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր