211652_close_icon
views-count31031 դիտում article-date 20:07 08-10-2015

Մահվան ելքով վրաերթ Լենինգրադյան փողոցի «ՖԼԵՇ» բենզալցակայանի մոտ. վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ, 50-ամյա Ռուստամ Մանուկյանը Լենինգրադյան փողոցում` «ՖԼԵՇ» բենզալցակայանի հարևանությամբ իր վարած КамАЗ մակնիշի 26 QQ 036 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 45-50 ամյա տղամարդու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոտիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդվարդ Անդրեասյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: *** 09/10/2015 09:30 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ վրաերթի ենթարկվածը հանդիսանում էր Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 101 շենքի բնակիչ, 54-ամյա Էդվարդ Հունանյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր