3812 դիտում
18:10 17-02-2014
Եզդի Ճակոյի քրոջ որդուն դեռ հոգեբուժարան չեն տեղափոխել
Եզդի ճակոյի քրոջ որդուն` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանին, ով խելագարվել է, դեռ հոգեբուժարան չեն տեղափոխում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: Նա նշեց, որ որդու վիճակը գնալով վատանում է: Ավելին, մայրը որդուն արդեն 2 ամիս է՝ չի տեսել:
«Գնում եմ, որդիս ինձ չի ճանաչում: Նրան այդ վիճակում տեսնելով՝ ավելի եմ վատանում»,- հիմնավորեց Քյարամի մայրը: Միաժամանակ ավելացրեց, որ չորեքշաբթի դատարանը վերջնական պատասխան կտա. որդուն կտեղափոխեն հոգեբուժարան, թե ոչ:
Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան:
Նմանատիպ նյութեր
3665 դիտում
18:07 25-03-2014
«Եզդի Ճակոյի» քրոջ որդուն տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց
Այս բաժնից
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը