211652_close_icon
views-count7303 դիտում article-date 14:01 18-04-2014

Եզդի Ճակոյի քրոջ որդուն՝ Քյարամ Ամոյանին, թույլ չեն տա մասնակցել հոր հուղարկավորությանը. Քյարամի մոտ նախաինսուլտային վիճակ է

«Բանդայի» գործով անցնող Եզդի Ճակոյի քրոջ որդուն` Քյարամ Ամոյանին, թույլ չեն տա մասնակցել հոր հուղարկավորությանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ՔԿՀ-ից [b]SHAMSHYAN.com-[/b]ին տեղեկացրել էին, որ պետք է դատարանը նման որոշում կայացնի, որպեսզի իրենք թույլ տան, քանի որ գործը դեռ դատական փուլում է գտնվում: Սակայն փաստաբանը նշեց, որ ինքը դատարան չի դիմել, քանի որ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվելու դեպքում օրենքը նման բացառություններ թույլ չի տալիս: «Այսօր հոգեհանգիստն է, իսկ հուղարկավորությունը վաղն է: Ես ավելի անհանգստացած եմ այս պահին Քյարամի վիճակից, քանի որ շատ ճնշված եւ վատ վիճակում է հայտնվել այդ լուրը իմանալուց հետո: Նրան, որ ինսուլտ չխփի, նորից հիվանդանոց չընկնի, դա արդեն մեծ բան է»,-ավելացրեց փաստաբանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ «Բանդայի» գործով անցնող Եզդի Ճակոյի քրոջ որդու` Քյարամ Ամոյանի հայրը երեկ մահացել է, սակայն որդուն դեռ թույլ չեն տալիս մասնակցել հոր հոգեհանգստին ու հուղարկավորությանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացել էր Քյարամ Ամոյանի հարազատներից: Հայրը որդու հետ կատարվածից հետո իրեն լավ չէր զգում: Շաբաթներ առաջ տեղափոխվել էր վերակենդանցման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանը, խելագարվել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան: Իսկ մինչեւ այդ էլ երկու անգամ ինսուլտ է տարել:

Նմանատիպ նյութեր